Բրիտանացիների մեծամասնությունը դեմ չէ ԵՄ-ի կազմից դուրս գալուն. հարցում
Միջազգային
Բրիտանացիների մեծամասնությունը դեմ չէ թագավորության՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուն: Այս մասին գրել է Herald Scotland-ը՝ հղում անելով YouGov հետազոտական կենտրոնի հարցումների տվյալներին:
Ընդհանուր առմամբ՝ Միացյալ Թագավորությունում ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին քվեարկել է հարցվածների 47 տոկոսը, Շոտլանդիայում՝ 28 տոկոսը:
Շոտլանդացի քաղաքական գործիչ Նիկոլ Ստերջենի խոսքերով՝ ԵՄ-ի կազմից դուրս գալը կործանիչ դեր կխաղա Շոտլանդիայի տնտեսության մեջ:
Նա նաև խոստովանել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի անջատման հանրաքվեն «կարծես թե անխուսափելի է»: