Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության վայրից տեսանյութ է հայտնվել համացանցում
LifestyleՀամացանցում հրապարակվել են առաջին կադրերն այսօր Մոսկվայի կենտրոնում սպանված հայ գործարար Արսեն Փափազյանի վրա կրակելու վայրից: Այս մասին հայտնում է Life-ը:
Հետաքննությունը պարզում է՝ ով կապ ունի Փափազյանի սպանության հետ:
Հայ գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Բասմանյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ 46-ամյա Արսեն Փափազյանը դուրս է եկել մեքենայից և քայլերն ուղղել տուն։ Այդ պահին անհայտ անձիք ինքնաձիգից 4 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։