Հռոմի Պապը դատապարտել է սեռափոխությունն ու այն հեշտացնող տեխնոլոգիաները
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է սեռափոխությունը հեշտացնող նոր տեխնոլոգիաները: Նա նշել է, որ երրորդ սեռի շուրջ ուտոպիան սպառնում է նոր կյանքի ստեղծմանը, գրում է Ռոյթերզ գործակալությունը:
Հռոմի Պապը քննադատել է այն գաղափարը, որ մարդը կարող է ինքը ընտրել իր սեռը, և աջակցել է այդ հարցում ունեցած եկեղեցու կոշտ դիրքորոշմանը:
«Մարդիկ ցանկանում են տեխնիկայի միջոցով, որը չի համապատասխանում մարդկային զարգացմանը, փոխել իրենց սեռը, ինչը կարող է տղամարդկանց և կանանց միությունը ոչնչացնել«, - նշել է Հռոմի Պապը: