Պրահան կարող է հայտնվել ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ վտանգի տակ գտնվող կառույցների ցանկում
ՄիջազգայինՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է փոխել Պրահայի կենտրոնի կարգավիճակը: 1992-ից ի վեր Չեխիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնը գտնվում է պահպանության տակ գտնվող կառույցների ցանկում, սակայն կենտրոնի մոտակայքում նախատեսված շինարարության հետ կապված Պրահայի հին քաղաքը կարող է հայտնվել վտանգի առաջ կանգնած կառույցների ցանկում:
Ինչպես հայտնում է euro-pulse-ը, Պանկրաց պատմական շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ ընկած մասում, նախատեսվում է մի քանի բնակելի բազմաբնակարան շենքեր կառուցել: Բարձրահարկ շենքեր կարող են հայտնվել նաև քաղաքի այլ հատվածներում:
Այս տարի ՅՈւՆԵՍԿՕ-ն արդեն ներառել է Վիեննայի կենտրոնը վտանգի տակ գտնվող օբյեկտների շարքում քաղաքի շինարարական ծրագրերի պատճառով: