Աշխարհում լավագույն բար Է ճանաչվել Լոնդոնի American Bar-ը
ՄիջազգայինThe Worl՚ds 50 Best Bars 2017-ի (ճյուղում «Օսկար»-ի անալոգի) վարկածով՝ աշխարհում լավագույն բար Է ճանաչվել Լոնդոնի American Bar-ը: Ինչպես նշվում Է մրցանակի կայքում, Savoy հյուրանոցում տեղավորված հաստատությունը ահա արդեն 125 տարի գտնվում Է համաշխարհային կոկտեյլային մշակույթի ավանգարդում:
Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել Է Լոնդոնի եւս մեկ բար՝ Dandelyan-ը՝ Mondrian հյուրանոցում: Վարկանիշի երրորդ հորիզոնականում հաստատվել Է Նյու Յորքի The Nomad-ը: Հավելենք, որ առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Աթենքի, Սինգապուրի եւ Շանհայի համապատասխան հաստատությունները: