Ինչպիսի կանանց են ամենաշատը սիրում տղամարդիկ. հետազոտություն
LifestyleԲրիտանացի փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել և հարցումներ անցկացրել 25-55 տարեկան հետերոսեքսուալ զույգերի շրջանում: Պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների զգալի մասը այնպիսի կանանց է ընտրում, ովքեր իրենցից հասակով ավելի ցածր են:
Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց 70%-ի զուգընկերուհիները հասակով իրենցից ցածր են:
Հարցվածների միայն 15%-ն է հայտարարել, որ իրենց կողակիցները իրենցից բարձրահասակ են, իսկ 10%-ըհայտնել է, որ իրենց հասակը համընկնում է իրենց երկրորդ կեսի հասակին: Իսկ ահա հարցվածների 5%-ը նշել է, որ չեն կարող ասել, թե ինչ հասակի է իրենց կյանքի ընկերուհին:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: