Պենտագոնը մտահոգություն է հայտնել Էր-Ռիադի կողմից C-400-ի գնման առնչությամբ
ՄիջազգայինԱրաբական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան Մոսկվա թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի այցի ընթացքում պայմանավորվել է ՌԴ-ի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման իսկապես եղել է բանակցությունների օրակարգում, բայց լրացուցիչ մանրամասներ հրաժարվել է ներկայացնել:
«Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ունեն ամուր հարաբերություններ պաշտպանկական արտադրանքի և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի ոլորտում: Մենք մտավախություններ ունենք C-400 համակարգերի գնման առնչությամբ, քանի որ ընդգծում ենք ամերիկյան և տարածաշրջանային համակարգերի հետ օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը ցանկացած խոշոր պաշտպանական համակարգերի գնման ժամանակ ընդհանուր սպառնալիքների դեմ օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,- հայտարարել են Պենտագոնում: