Ավելորդ ճարպերից ազատվելու անհամեմատ հեշտ եղանակ
LifestyleԴիետոլոգները վերջին շրջանում անցկացրած հետազոտությունների շրջանակներում բացահայտել են, որ չիլի կծու պղպեղը պետք է մտցնեն ամենօրյա սննդակարգ բոլոր նրանք, ովքեր ուզում են նիհարելու էֆեկտիվ քայլեր ձեռնարկել:
Պարզվում է՝ այդ պղպեղի օգնությամբ միանգամից արտադրվում է մեծ քանակությամբ էներգիա, որն արագացնում է ճարպերն օրգանիզմից հեռացնելու գործընթացը: Չիլիի այս հատկությունը հաստատվել է 34 կամավորների շրջանում՝ 28 օրվա ընթացքում անցկացված փորձով:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս պղպեղն օգտագործել անգամ թեթեւ դիետաների ժամանակ, եւ ավելորդ կիլոգրամներից ազատվելն անհամեմատ ավելի հեշտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: