Բրազիլիայում մանկապարտեզի այրման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
ՄիջազգայինԲրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում պահակն այրել է մանկապարտեզի շենքը, ինչի հետևանքով զոհվել է յոթ երեխա և մեկ դայակ, տասնյակ անձինք վիրավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել Ժանաուբա քաղաքում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ 50-ամյա գիշերային հերթապահ պահակն իր և երեխաների վրա սպիրտ է լցրել, ինչից հետո այրել է:
Պորտալի տվյալներով՝ չորս տարեկան չորս երեխա տեղում մահացել է: Եվս երեք երեխա և 43-ամյա դայակը մահացել են հիվանդանոցում: Պահակը նույնպես ժամեր անց մահացել է:
Ինչպես հայտնել են տեղի հրշեջ ծառայությունները, հիվանդանոցներում կա 23 վիրավոր, այդ թվում՝ 20 երեխա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ պահակն աշխատել է մանկապարտեզում առնվազն ութ տարի և ենթադրաբար հոգեկան շեղումներ է ունեցել:
Տեղի ունեցածի առնչությամբ իշխանությունները քաղաքում յոթօրյա սուգ են հայտարարել: