Ավտովթարի հետևանքով մահացել է Ղրղզստանի փոխվարչապետը
ՄիջազգայինՂրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը մահացել է Բիշքեկից ոչ հեռու տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնում է gazeta.ru-ն՝ երկրի կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ մեքենան, որում գտնվել են փոխվարչապետը և նրա օգնականը, բախվել է «ԿամԱԶ» բեռնատարի։
«ՃՏՊ-ի հետևանքով մահացել են մեքենայի վարորդն ու երկու ուղևորները։ Մեքենայում գտնվել են փոխվարչապետը և նրա օգնականը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ Ջումակադիրովը նաև զբաղեցրել է նախագահական ընտրությունների անցկացման հանրապետական շտաբի պետի պաշտոնը, և վաղ առավոտյան գնում էր Տալաս քաղաք՝ ընտրատեղամասերի պատրաստության աշխատանքների ստուգման համար։
Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։