Սպիտակ տանը կարծում են, որ Թրամփը «հետ է պահում աշխարհին քաոսից»
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմի հետ միասին թույլ չի տալիս աշխարհին քաոսի մեջ ընկղմվել։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը, որի ելույթը տեղակայված է ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում։
«Ես կարծում եմ, որ նախագահը հետ է պահում աշխարհին քաոսից»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Նրա շուրջ հավաքվել է անհավատալի թիմ, որն օգնում է նրան։ Թրամփը հասել է մեծ հաջողությունների միջազգային հարթակում՝ աշխատելով դաշնակիցների հետ ու բախվելով թշնամիների»,- հավելել է նա՝ պատասխանելով ԱՄՆ կառավարությունում ամերիկացի առաջնորդի հնարավոր հակառակորդների մասին հարցին։
ABC News հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին հրապարակել էր Թրամփի վարկանիշն ԱՄՆ նախագահի պաշտոնում 8 ամիս անց։ Համաձայն հետազոտության՝ նրա հեղինակությունը երկրի ներսում ռեկորդային ցածր է։ Հարցվածների 66 տոկոսը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ 45-րդ նախագահն արել է ավելի շատ բան երկրի պառակտման, քան միավորման համար։