Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Խնձորեսկում ամենուրեք թևածում էին երգն ու պարը. ՀՀ-ում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Սպարապետի օրը

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հոկտեմբերի 7-ին տոնական տրամադրություն էր. Զանգեզուրի  ժայռերում ծվարած գողտրիկ անկյունում ամենուրեք թևածում էր երգն ու պարը, տոնական տրամադրությունը: Սեպտեմբերի 7-ին Խնձորեսկում առաջին անգամ նշվեց Սպասարապետի օրը:

Ինճպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարեցին Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողներն՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Կուրսանտներն ի նշան հարգանքի ծաղիկներ դրեցին զորավարի գերեզմանին, տրվեց զինվորական համազարկ:

Միջոցառման ընթացքում Խնձորեսկում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները: Համայնքի տարբեր հատվածներում անցկացվեցին նետաձգության, հայկական ազգային կոխի, փեյնթ-բոլի մրցումներ: Դպրոցին հարակից տարածքում անցկացվեց մանկական թատերական ներկայացում, տարբեր հատվածներում տեղի ունեցան համերգներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, «Կարին» երգի-պարի խմբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները գնելու հնարավորություն ունեին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ ներկայացրեց մարզին բնորոշ կերակրատեսակներ:

Սպարապետի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում Սպարապետի օր ունենալու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերներով այցելել են Արցախի մարտական դիրքեր, ոգեշնչվել դիրքապահ զինվորների հետ հանդիպումից ու շփումից: «Գաղափարը ծնվեց, և մենք որոշեցինք այդ տոնը նշել հենց Խնձորեսկում, որովհետևայստեղ է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը, սակայն պետք է շեշտեմ, որ տոնը նվիրված է մեր բոլոր սպարապետներին: Մենք նաև փոքրիկտեսաֆիլմ ենք պատրաստել, որում ներկայացնում ենք հայ ազգի բոլոր սպարապետներին: Այդ տեսաֆիլմը կցուցադրենք Սպարապետի օրվաննվիրված միջոցառումներն ավարտող գալա համերգի ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում Սպարապետի օրը կնշեն մեծ շուքով յուրաքանչյուր տարի և այն այսուհետ ավանդական բնույթ կկրի, որպեսզի հայ ժողովուրդն ամեն տարի բոլոր սպարապետներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենա: «Նաև այս միջոցառումը կարևորում ենք այնքանով, որպեսզի մերհարևանները տեսնեն, որ մենք ուրախանում ենք, երգում ու պարում ենք, որ մեզ մոտ տոնական տրամադրություն է: Նրանք պետք է հասկանան, որմենք ցանկացած պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ իրենց նկրտումներին»,- նշեց Կարեն Ղազարյանը;

Միջոցառման շրջանակներում արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի ելույթը: ՀՀ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցի հայորդիների հիշատակին:

Տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ ՈՒԽ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Խնձորեսկում տոնական միջոցառումները եզրափակվեցին գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո), Պարի պետական անսամբլի մասնակցությամբ: Գալա համերգին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: ՀՀ Նախագահը մինչ այդ այցելել է Մխիթար սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

 

Վթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար