Ադրբեջանում Ղազախստանի ռազմական կցորդը վթարի է ենթարկվել Բաքվում
ՄիջազգայինԱդրբեջանում Ղազախստանի ռազմական կցորդը վթարի է ենթարկվել Բաքվում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատանը պատկանող Mitsubishi ապրանքանիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Ադրբեջանում Ղազախստանի ռազմական կցորդ Կաիր Տեզեկբաևը, բախվել է Mercedes ապրանքանիշի ավտոմեքենայի, որի ղեկին եղել է Լերիկի շրջանի բնակիչ Հահիդ Ջաբարովը:
Վթարի հետևանքով ոչ մեկ չի տուժել:
Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: