Երևան, 24.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա Տոնոյան Դանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկը Հայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ» Ո՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ» «Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ» Չորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» «Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»


ՀՀ Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական օրվա կապակցությամբ

Հասարակություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: Այս մասին տեղեկացանք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: 

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։

Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով: 

Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:

Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: 

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք: 
Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք:

Հարգելի՛ գործընկերներ,

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձևը միմյանց հետ շաղկապված երկու երևույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

Որևէ համակարգի ներսում նման երևույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք և պետք է անաչառ և ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները:

Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ,

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ:
Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել և մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձևից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաև ողջ քրեական գործի արդյունքը:

Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարևոր է պետության համար էական նշանակություն ունեցող և իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը և այլն:

Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Սա չի նշանակում, որ օպերատիվ հետախուզական մարմինների գործունեությունը փորձում եմ թերագնահատել կամ նրանցից պատասխանատվությունը հանել: 
Որքան արագ և գրագետ տրվեն քննիչի հանձնարարությունները, այնքան արդյունավետ և ճշգրիտ կկատարվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները: Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սևեռել, ընդ որում՝ երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց, ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից էլ դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետև դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձևը դրանց բացահայտումն է ամբողջությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, իրավապահ ոլորտում անելիքները շատ են: Վերջին ամիսներին տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերը վկայում են դրա մասին:
Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության և անկարգության ցանկացած դրսևորում արագ բացահայտվելու և օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է:

Խոսքս ամփոփելով` նշեմ, որ ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում:

Դրա համար անհրաժեշտ է, որ կոմիտեն մշտապես համալրվի որակյալ կադրերով: Ավագ սերնդի քննիչները պետք է աջակցեն երիտասարդների առաջխաղացմանը, իսկ նորեկները պետք է կոփվեն տարիներ շարունակ ձևավորված լավագույն ավանդույթների բովում: Լավ աշխատանքը մշտապես պետք է գնահատվի, բարձր որակավորում ունեցող մասնագետները պետք է խրախուսվեն:

Պետությունը պատրաստ է աջակցելու, որպեսզի քննիչների աշխատանքը լինի ավելի որակյալ և արդյունավետ: Կարծում եմ՝ կոմիտեի կարգավիճակին հարիր շենքային պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք տարեցտարի բարելավվում են, նպաստում են դրան և պարտավորեցնում չբավարարվել եղած ձեռքբերումներով՝ հատկապես, որ 2018 թվականը քննիչների համար նշանավորվելու է սոցիալական կարևորագույն խնդրի լուծմամբ: Մանրամասները Քննչական կոմիտեի նախագահը կասի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին` խաղաղություն,սեր և համերաշխություն»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

 

Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահՕպտիկական պատրանքը խելագարեցնում է ինտերնետը. ի՞նչ եք տեսնում՝ վարդագույն լորձ, թե՞ պատառաքաղներ Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը Երևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիանԹուրքիայի Էրզրում նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցելԱմեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին. «Հայրենիք» ԿուսակցությունԱնչելոտին նշել է «Ռեալի» այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Ֆրոնտ TV» լրատվականի խմբագրությունիցԱշխարհը ներքաշվում է միջուկային սպшռազինությունների խենթ մրցավազքի մեջ. ԼուկաշենկոԱյսօր գյուղատնտեսների հետ քննարկել ենք մեր ծրագրի չորրորդ կետը՝ մթերման կայանների ստեղծումը․ Նարեկ ԿարապետյանԿիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ «Մայր լինելը պարզապես կոչում չէ, դա ամենօրյա պատասխանատվություն է». Քրիստինա ԵղոյանՉինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետոՊուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի ԶՊՄԿ-ի հաջողության գաղտնիքը․ երբ փորձը, տեխնոլոգիան ու աշխատելաոճը միավորվում են«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության անդամները Մոսկվայում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանինԵկել է հաջորդ քայլը կատարելու և մեր քաղաքական հայտը ներկայացնելու ժամանակը․ Ավետիք ՉալաբյանՕրվա կադր. Քրիստոսի արձանի մոտ նույնիսկ Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունն է մեղմվում Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ. տեսանյութԻ՞նչ է առաջարկում ընտրողին «ՀայաՔվեն». քվեարկի´ր, որ հաղթեսԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր Տարբեր ազգեր պատերազմների մեջ են, բայց չկա մեկ այլ ժողովուրդ, որ նման խայտառակ վիճակի մեջ է հայտնվել. «Համահայկական ճակատ» ՇարժումԱմեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանՔաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանՍտեղծելու ենք պետություն-եկեղեցի համատեղ վերահսկողական խորհուրդ․ Աննա ԿոստանյանԹշնամին պետք է երկար մտածի՝ մեր երկրի վրա հարձակվելուց առաջ, և հրաժարվի այդ մտքից․ Ավետիք Քերոբյան4 տարի պահանջվեց, որ իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել․ Նաիրի Սարգսյան Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ Զովունիում կրակոցներից uպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք Չալաբյան20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն Մարուքյան