Կնոջ սեքսուալությանը նպաստող կարևոր բաղադրիչները
LifestyleՍեքսուալության մասին միշտ չէ, որ մարդիկ ունենում են ճշգրիտ պատկերացումներ. դրանք հիմնականում տարբեր մարդկանց մոտ միանգամային տարբեր են և հակասական: Կանանց մեծամասնությունը այն կապում է ճչացող հագուստի և մարմնի արտայատիչ կառուցվածքի հետ: Կա մեկ այլ խումբ, ով սեքուալությունը համարում է բացասական երևույթ, քանի որ այն կապում է միայն մարմնականի հետ: Ստորև ներկայացնում ենք կնոջ սեքսուալությանը նպաստող մի քանի հստակ բաղադրիչ.
Առաջին նախապայմանն այն է, որ պետք է սիրել սեփական մարմինը: Սեքսուալ կինը միշտ խնամված է, կոկիկ ու կանացի: Նա պետք է միշտ ժամանակ գտնի իրեն խնամելու համար:
Կնոջ սեքսուալության հաջորդ կարևոր բաղադրիչը հարգանքն է տղամարդու նկատմամբ: Իրեն հարգող յուրաքանչյուր կին չպետք է փորձի մրցակցել տղամարդու հետ, կամ նվաստացնել նրան ու ուժեղ լինել:
Սեքսուալության հաջորդ բաղադրիչը սեթևեթանք է: Այն ոչ թե պարզապես խաղ է, այլ սեփական սեքսուալությունն արտահայտելու միջոց: Դրանով կինն ապացուցում է տղամարդուն, որ իր կողքին գտնվելը հաճելի է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.