Մերկելը հանուն կոալիցիա կազմելու համաձայնել է ավելի քիչ թվով ներգաղթյալների ընդունել
ՄիջազգայինԳերմանիայի նորընտիր կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է նվազեցնել տարեկան ընդունվող ներգաղթյալների թիվը, որպեսզի կարողանա կոալիցիա ձևավորել բավարական դաշնակիցների՝ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցության հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Քրիստոնեասոցիալական միությունը վաղուց էր պահանջում, որպեսզի ընդունվող ներգաղթյալների թիվը նվազեցվի, սակայն Մերկելը դեմ էր: Սակայն Բեռլինում 10 ժամ տևած բանակցություններից հետո կուսակցությունները եկել են ընդհանուր հայտարարի՝ որոշելով, որ ամեն տարի Գերմանիայի կողմից ընդունվող ներգաղթյալների թիվը չպետք է գերազանցի 200.000-ը:
Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ կախված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից՝ այդ թիվը կարող է ավելացվել կամ նվազեցվել:
Պարբերականը հիշեցնում է, որ Մերկելի վարած «բաց դռների» քաղաքականության արդյունքում միայն 2015թ. Գերմանիայում ապաստան է ստացել մոտ 1 մլն փախստական ու ներգաղթյալ: Հայտնի է, որ 2016թ. երկիրն ընդունել է 280.000 փախստական:
The Guardian-ը նշում է, որ Մերկելի ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միությունն ու Քրիստոնեասոցիալական միությունը մտադիր են համատեղ աշխատել նոր միգրացիոն օրինագծի վրա, որը հստակ կտարորոշի ապաստան ակնկալող ու աշխատանք փնտրող ներգաղթյալներին, առավելություն կտա աշխատանքային շուկայում պահանջված մասնագիտությունների տեր, հմուտ անձանց: