Ուժգին փոթորիկը կաթվածահար է արել Վրաստանի Փոթի քաղաքի նավահանգստի աշխատանքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես նշել են նավահանգստի աշխատակիցները, ծովում մոլեգնում է 6-բալանոց փոթորիկը, ուստի անհնարին է դարձել նավերի ընդունում ու ուղարկումը:
Նավահանգստի տարածքում մոբիլիցազվել են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:
Օդերևութաբանները եղանակի լավացում են խոստանում նոյեմբերի 5-ից: