Բանգլադեշի ափերի մոտ 14 մուսուլման ռոխինջա է զոհվել
ՄիջազգայինԲանգլադեշի ափերի մոտ նավի շրջվելու հետեւանքով առնվազն 14 մուսուլման ռոխինջա է զոհվել:
Նավի վրա մոտ 100 մարդ է եղել: Զոհվածների մեծ մասը երեխաներ են, այս թվում երկու կին եւ մեկ տղամարդ:
Փրկարարները 13 մարդու են փրկել, մնացածների ճակատագիրը դեռ հայտնի չէ: