Եվրախորհուրդն ու Եվրամիությունը կոչ են անում վերացնել մահապատիժը
ՄիջազգայինԵվրախորհուրդն ու Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին նշվող մահապատժի դեմ միջազգային օրվա կապակցությամբ միասնական հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է յուրաքանչյուր հանգամանքներում մահապատժի վերացման հարցում 2 կառույցների դիրքորոշումը:
Այն կոչ է անում այն երկրներին, որտեղ շարունակում են կիրառել մահապատիժը, մեղմացնել դատավճիռները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրախորհուրդը և ԵՄ-ն կոչ են անում մահապատիժ կիրառող եվրոպական միակ պետությանը՝ Բելառուսին մորատորիում հայտարարել՝ որպես առաջին քայլ մահապատժի հարցում համաեվրոպական իրավական չափանիշներին համապատասխանելու համար: