Պորոշենկոյի մամուլի ասուլիսը «քնեցրել է» Էրդողանին (տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ակտիվ պայքարել է քնի դեմ: Արդյունքում հորանջող Էրդողանի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը տարածվել է Twitter-ում:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է Էրդողանը հորանջում, փակում աչքերը, գլուխը դնում ձեռքերին: Իսկ մի պահ Պորոշենկոն նույնիսկ ստիպված է եղել մի քանի անգամ թխթխկացնել սեղանին՝ գործընկերոջ ուշադրությունը գրավելու համար:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը պաշտոնական այցով Կիև է ժամանել, որտեղ նախապես ծրագրված 45 րոպեի փոխարեն 3 ժամանոց հանդիպում է ունեցել Պորոշենկոյի հետ:
![]()
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: