Ինչի կարող է հանգել կանանց մոտ հորմոնալ խնդիրների առաջացումը
LifestyleՕրգանիզմում հորմոնալ հավասարակշռություն պահպանելն անչափ կարևոր է։ Երբ օրգանիզմում տեղի է ունենում հորմոնալ ֆոնի կտրուկ փոփոխություն, առաջ են գալիս զանազան խնդիրներ, որոնք երբեմն կարող են նաև վտանգավոր լինել։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ կնոջ մոտ հորմոնալ խնդիրներ կան։
1. Հորմոնալ խնդիրները կանանց մոտ լարվածություն ու գրգռվածություն է առաջացնում։
2. Հաճախակի գլխացավերն ու միգրենները ուղակիորեն կապ ունեն էստրոգեն հորմոնի հետ։ Մասնագետները պնդում են, որ երբ էստրոգենի մակարդակն իջնում է, առաջանում են ուժեղ գլխացավեր։
3. Եթե կինը սկսել է ունենալ առատ քրտնարտադրություն, ապ այն նույնպես հորմոնալ խախտումների նշան կարող է լինել։
4. Օրգանիզմի պրոգեստերոն հորմոնը պատասխանատու է նորմալ քնի համար, իսկ դրա խախտումը առաջացնում է անքնության։
5. Հորմոնալ խնդիրները կանանց մոտ սովորաբար տրամադրության հաճախակի փոփոխություններ է առաջացնում: Կինը կարող է շատ ուրախ լինել, կամ շատ տխուր ու ջղագրգիռ։
6. Երբ դուք ձեզ անընդհատ հոգնած ու թույլ եք զգում և չեք կարողանում ոտքի վրա մնալ, անընդհատ ցանկանում եք քնել, ապա ակնհայտորեն ձեր մոտ առաջացել են հորմոնալ խնդիրներ։
Նյութը հրապարական պատրաստեց՝ Orer.am-ը.