Ինչպես կարող է գոտկատեղի չափն ազդել կյանքի տևողության վրա
LifestyleԲժիշկները համոզված են, որ կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է գոտկատեղի չափի հետ: Նրանք կարծում են, որ գոտկատեղի շրջագծի երկարությունը չպետք է գերազանցի մարդու հասակի կեսը:
Վերջերս Լոնդոնի քաղաքային համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի միջոցով էլ պարզել են մարդու հասակի ու գոտկատեղի չափի միջև կապը և վերջինից կախված էլ հաստատել են վաղաժամ մահվան բանաձևը:
Պարզվում է, որ գոտկատեղի շրջագծի երկարությունը չպետք է գերազանցի մարդու հասակի 1/5-ը. օրինակ՝ 180 սմ հասակի դեպքում գոտկատեղի չափը չպետք է լինի ավելին, քան 90սմ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինչքան շատ է գորկատեղի չափը գերազանցում հասակի կեսին, այդքան մեծ է վաղաժամ մահվան հավանականությունը:
Գիտնականները պարզել են, որ գոտկատեղի շրջանում ճարպերի կուտակումը շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունել մյուս ճարպակալումների հետ համեմատած, քանի որ դրա առկայությունն անմիջականորեն կախված է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.