Ֆրանսիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով
ՄիջազգայինՖրանսիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Ֆրանսիայի ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հայտնում է The Independent-ը: Գործադուլը սկսվել է երկուշաբթի երեկոյան տեղի ժամանակով 6-ին և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտ:
Երկրի ավիադիսպետչերների գլխավոր արհմիությունները դադարեցրել են աշխատանքը նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի շրջանակներում:
Ryanair-ը չեղարկել է ավելի քան 220 թռիչք, ինչի հետևանքով տուժել է մոտ 40 000 ուղևոր:
BFM-ի տվյալներով՝ ֆրանսիական ավիափոխադրող Air France-ը երեքշաբթի կկրճատի թռիչքային ծրագիրը 75 տոկոսով:
Բրիտանական Easyjet լոուքոսթերը հայտարարել է Ֆրանսիայում երկուշաբթի երեկոյան և երեքշաբթի 104 չվերթի չեղարկման մասին: