Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ է երկարել և իր լուծումն է պահանջում: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական ծառայությունը նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը, որն արդեն շատ է երկարոււմ և իր լուծումն է պահանջում»,- ասել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին դրական տեղաշարժ է նկատվում:
Մենք դա շատ ենք գնահատում և դիտարկում ենք Ռուսաստանին, որպես միջազգային հարթակում մեր հիմնական գործընկերներից մեկին:
Նա նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ ոլորտներ են ընդգրկում:Լավ արդյունքներ են արձանագրվում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտում համագործակցության արդյունքում:
Իր հերթին ՌԴ-ի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են վստահության ամրապնդմամբ:
«Հարաբերությունները մեզ մոտ զարգանում են, ընդ որում շարունակում են էլ ավելի ամրապնդվել:Մենք պարբերաբար կապ ենք պահպանում մեր մակարդակով, կառավարական մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն ինչ երբեք չի եղել, մի քանի այլ ուղղություններով ակտիվ համագործակցում ենք:Դա վստահության տարրն է, որը մշտապես ամրապնդվում է երկկողմ հարաբերություններում»,-նշել է Վլադիմիր Պուտինը
Նա նաև առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել ցավոտ և հնացած խնդիրները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: