Փոլադ Բյուլբյուլօղլուն հանել է իր թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնից
ՄիջազգայինՄիավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դուրս է եկել ընտրական պայքարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բյուլբյուլօղլուն հանել է իր թեկնածությունը քվեարկության առաջին փուլից հետո:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի հավաքել: Ադրբեջանի ներկայացուցիչ Բյուլբյուլօղլուն չի հայտնվել հավանական հաղթողների եռյակում:
Քվեարկության երկրորդ փուլը նույնպես հաջողությամբ չի ավարտվել, թեկնածուներից ոչ մեկ կրկին չի հավաքել ձայների մեծամասնությունը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են վեց երկրների ներկայացուցիչներ:
Քվեարկության հաջորդ փուլը կայանալու է չորեքշաբթի: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին: