Մի խումբ անարխիստներ ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն
ՄիջազգայինՄի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:
Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել Է Reuters գործակալությունը, անհայտ անձինք քարոզչական թռուցիկներ են տարածել շենքում: «Մոտավորապես 15-20 մարդ Է մտել դեսպանատուն եւ թռուցիկներ տարածել: Նրանք ոչինչ չեն կոտրել,-պարզաբանել Է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:-Թռուցիկի տեքստն ազդարարում Է՝ «Համերաշխությունը ժողովրդի զենքն Է»:
Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք ձերբակալել են 19 մարդու: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչը կարող Էր լինել «Ռուբիկոն» հունական խմբավորումը, որը հանդես Է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: