Թրամփը սպառնացել է փակել NBC-ն ու իրեն քննադատող ամերիկյան մյուս հեռուստաալիքները
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հեռարձակման արտոնագրից զրկել ու այդպիսով փակել NBC և ամերիկյան այլ հեռուստաալիքներ, որոնք կեղծ լուրեր տարածելով՝ քննադատում են իրեն, հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ 71-ամյա ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ում: Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի գրառմանը նախորդել էր NBC-ի տարածած տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է զգալի ավելացնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը:
«Կեղծ@NBCNews-ը պատմություն է հորինել այն մասին, թե ես ինչպես եմ ցանկանում տասնապատկել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը: Մաքուր հորինվածք: NBC-ն CNN-ից չի տարբերվում»,-գրել է Թրամփը:
Աբյուրը նկատում է, որ ընթացիկ տարվա հունվարին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր Թրամփը պարբերաբար մեղադրում է ամերիկյան լրատվամիջոցներին՝ նախևառաջ CNN-ին, իրեն վատաբանող կեղծ լուրեր տարածելու համար: