Տղամարդու սեռական առողջությունն ու ալկոհոլը
LifestyleՄասնագետները վաղուց քննարկում են այն խնդիրը, թե ինչպես է ալկոհոլն ազդում տղամարդու սեռական հնարավորությունների վրա, քննարկվում է վաղուց: Շատերը պնդում են, որ ալկոհոլը վատ է անդրադառնում տղամարդու սեռական կարողությունների վրա:
Վերջերս գիտնականները պարզել են ճիշտ հակառակը: Անցկացվել է հետազոտություն 1500 տղամարդկանց մասնակցությամբ: Հարցումները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն, ովքեր օգտագործում են չափավոր քանակությամբ ալկոհոլ, 30 %-ով ավելի քիչ են սեքսուալ խնդիրներ ունենում:
Խոսելով խմիչքի չափավոր քանակության մասին՝ մասնագետները նկատի ունեն՝ եթե տղամարդը խմիչք է օգտագործում շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ: Եթե ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են խմում, ապա սեքսուալ խնդիրների առաջացման հավանականությունն աճում է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.