Առավոտյան «մարմնամարզություն»
LifestyleՄարդկանց մեծամասնությունը առավոտյան արթնանում է զարթուցիչի ձայնից և շտապում աշխատանքի: Սակայն սա օրը սկսելու լավագույն տարբերակները չեն. ավելի ցանկալի եւ հաճելի է օրն սկսել սեքսով:
Ընդհանրապես, սեռական հարաբերությունները ասոցացվում են գիշերային ժամերի հետ, սակայն դա այդքան էլ լավ տարբերակ չէ: Հետազոտություններից պարզ է դարձել՝ առավոտյան ժամերին ե´ւ տղամարդու, ե´ւ կնոջ օրգանիզմը ֆիզիկապես ավելի շատ է պատրաստ սեռական հարաբերությունների, քան մնացած ժամերին:
Զարթնել սեռական հարաբերություններ ունենալու համար՝ շատ ավելի հաճելի է:
Սեքսոլոգները հարցում են անցկացրել կանանց շրջանում եւ պարզ է դարձել՝ տասը կանանցից ինը ուրախ կլինեին՝ սեքսի գիշերային ժամերը փոխարինել առավոտյան ժամերով, չնայած կանայք հաճախ լռում են՝ կարծելով, որ զուգընկերը դեմ կլինի:
Բացի այդ պետք է նշել՝ առավոտյան ինտիմ հարաբերություններ ունենալը նաեւ շատ օգտակար է: Այն թույլ է տալիս պահպանել օրգանիզմի տոնուսն ու օրվա ընթացքում «կենսուրախություն» է պարգեւում:
Առավոտյան սեքսը դրական ազդեցություն է ունենում նաեւ կանանց արտաքինի վրա՝ դեմքի գույնը առողջ է լինում, աչքերը փայլում են, շուրթերը՝ ժպտում:
Հարկ է նշել նաեւ՝ առավոտյան ժամերի սեքսը հրաշալի այլընտրանք է մարմնամարզության փոխարեն:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: