Samsung Electronics-ի ղեկավարը հայտարարել Է ընկերությունից հեռանալու մասին
ՄիջազգայինԷլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողի՝ Samsung Electronics-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ եւ ղեկավար Քվոն Օ Հյունը հայտարարել Է, որ հեռանում Է ընկերությունից: Այդ մասին հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Հաղորդագրության համաձայն, Օ Հյունը չի վերընտրվելու 2018 թվականի մարտին նրա լիազորությունների ժամկետի լրանալուց հետո: Հայտարարությունն արվել Է Samsung-ի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Օգոստոսի վերջին Samsung ընկերության ղեկավար Լի Չժե Յոնը Հարավային Կորեայի դատարանի կողմից հինգ տարվա բանտային կալանքի Է դատապարտվել կաշառակերության, վատնումների, անօրինական եկամուտները թաքցնելու, միջոցներն անօրինական ճանապարհով արտասահման փոխանցելու եւ սուտ վկայություն տալու մեջ:
Ինչպես սպասվում Է, Լի Չժե Յոնը կբողոքարկի այդ որոշումը: Դատախազությունը նրա համար պահանջել Է 12 տարվա բանտային կալանք: Samsung Electronics-ը Էլեկտրոնիկայի՝ կիսահաղորդիչների, հեռահաղորդակցական սարքավորուների, հիշողության չիպերի, հեղուկաբյուրեղային դիսփլեյների, շարժական հեռախոսների եւ մոնիթորների միջազգային արտադրող-ընկերություն Է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Սեուլում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: