Նա չունի ոչ ձեռքեր, ոչ ոտքեր, բայց միայն տեսեք, թե որքան գեղեցիկ լուսանկարներ է անում
LifestyleՈմանք կարծում են, որ հաշմանդամ ծնվելը կամ դառնալը վատագույն բանն է, որ կարող է պատահել։ Բայց իրականում այդպես չէ․ կան շատ մարդիկ, ովքեր ծնվել են, օրինակ, առանց վերջույթների, սակայն այդ հանգամանքը նրանց չի խանգարել իրականացնելու իրենց երազանքները և աշխարհին ապացուցելու՝ ցանկության և կամքի ուժի առկայության դեպքում անհնար ոչինչ չի կարող լինել։

Էքմեդ Զուլքարնենը ծնվել է առանց վերին և ստորին վերջույթների, ինչը նշանակում է, որ նա անգամ մատներ չունի։ Միգուցե դժվար է պատկերացնել լուսանկարչի առանց մատների, սակայն Էքմեդն առանց մատների էլ է կարողանում լուսանկարներ անել, այն էլ՝ բավականին շքեղ և յուրահատուկ լուսանկարներ։

Ձեռքերի և մատների փոխարեն Էքմեդն օգտագործում է իր դեմքն ու բերանը։
Ահա, թե որքան գեղեցիկ և ինքնատիպ լուսանկարներ է անում «հաշմանդամ լուսանկարիչը»։








