Աղջիկը փորձարկել է բյութի-թրենդներն ու ներկայացրել՝ ինչին հավատալ, ինչին ոչ
LifestyleԱմեն օր համացանցում հայտնվում են նոր բյութի թրենդներ, որոնք բացահայտում են գեղեցկության հասնելու գաղտնիքները։ Առաջին հայացքից դրանք բոլորն օգտակար ու աշխատող են թվում, սակայն, իրականությունն այլ է։
adme.ru-ն գրում է, որ մի շարք նոր թրենդներ անարդյունավետ են և այնքան լավ արդյունք չեն ցույց տալիս, որքան գրված է։
Ահա, թե որ թրենդներն են իրոք աշխատում, իսկ որոնք պետք չէ փորձել։
Սոսինձը պետք չէ օգտագործել մանիկյուրի ավելորդ հատվածները մաքրելու համար։ Այն հետքեր է թողնում ու դժվար է մաքրվում։

Ասում են, որ մանիկյուրն արագ չորացնելու համար պետք է ձեռքերը սառը ջրի մեջ իջեցնել, սակայն սա անարդյունավետ միջոց է, քանի որ մանիկյուրը չորանում է սովորականի պես։

Չորացած տուշը կյանքի վերադարձնելու համար այն 5 րոպեով իջեցրեք տաք ջրի մեջ։

Անփայլ մանիկյուր ստանալու համար ձեռքերը պահեք գոլորշու վրա։

Եթե վերջացել է աչքերն ընդգծելու մատիտը, ապա օգտագործեք տուշը։

Թարթիչներից տուշի ավելորդ հատվածները մաքրելու համար օգտագործեք ատամի խոզանակը։

Եթե վերջացել է կարմրաներկը, ապա օգտագործեք համապատասխան գույնի շրթներկ։

Ասում են, որ աչքի տակի կապույտ հատվածները փակելու համար կարելի է կարմիր շրթներկ օգտագործել, սակայն սա անարդյունավետ միջոց է, քանի որ շրթներկը երևում է։

Կատարյալ «ստրելկաներ» նկարելու համար գդալ օգտագործեք։
