Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտնել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից
ՄիջազգայինԳերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ընդհանուր հայտարարությամբ, որով հայտնում են, որ չեն պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից և կոչ են անում ԱՄՆ-ին իրենց հետ համաձայնեցնել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ նշելով, որ ԳՀՀԾ-ի պահպանումն անվտանգության ոլորտում բոլորի շահերին է վերաբերում:
«Մենք ԱՄՆ իշխանություններին և Կոնգրեսին կոչ ենք անում ԱՄՆ և իր դաշնակիցների անվտանգության համար մտածել հնարավոր հետևանքերի մասին, մինչ ԳՀՀԾ-ի դեմ նման քայլեր ձեռնարկելը»,- նշված է 3 երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, ինչպես փոխանցում է Ռոյքերզ լրատվական գործակալությունը: