Յուլիա Տիմոշենկոն որոշել է առաջադրվել Ուկրաինայի գալիք նախագահական ընտրություններում
ՄիջազգայինՈւկրաինայի գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու է «Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն:
«Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար», - ասել է Տիմոշենկոն:
«Իրական ժողովրդավարական կուսակցությունները, որոնք են ըստ իս «Ազատությունը», «Նոր ուժերի շարժումը», «Ժողովրդական վերահսկողությունը», «Արդարությունն» ու իհարկե «Բատկիվշչինան» պետք է համագործակցեն իրար հետ», - ասել է թեկնածուն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի գարնանը: