Աշխարհում ամենավտանգավոր սննդակարգ ունեցող երկիրը
Lifestyle«Clinic Compare» ընկերությունը հետազոտություն է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում՝ հասկանալու համար, թե որ երկիրն է «առաջատար»՝ անառողջ սննդակարգ ունենալու հարցում և հրապարակել է անհանգստացնող տվյալներ:
Համաձայն դրանց՝ Չեխիայի բնակչությունը ամենաշատն է խախտում առողջ սննդակարգի կանոնները. այս երկրի յուրաքանչյուր բնակիչ տարեկան 13,5 լ ալկոհոլ է օգտագործում, իսկ ծխախոտ օգտագործելու առումով Չեխիան 11-րդն է՝ աշխարհում:
Չեխիային հաջորդում են Ռուսաստանը, Սլովենիան, Բելառուսը, Սլովակիան, Հունգարիան, Խորվաթիան և Լեհաստանը: Նախավերջին տեղում Լյուքսեմբուրգն է, վերջին տեղում՝ Լիտվան և ԱՄՆ-ն:
Զարմանալի է, բայց աշխարհում ամենաառողջ երկիրն է համարվում Աֆղանստանը, իսկ Արևելյան Եվրոպան այս տեսանկյունից ամենավատ ցուցանիշներն ունեցող տարածաշրջանն է: