Հավելվածը, որն առաջարկում է օգտատերերին փոխել Facebook սոցցանցի էջի գույնը, վնասակար է եղել, գրում է Лента-ն։
Facebook Color Changer ծրագիրը իբրև թե ապահովում է էջի գույնի փոփոխություն՝ ավանդական կապույտից դեպի այլ գույներ՝ օգտատերերի ընտրությամբ։ Սակայն իրականում հավելվածը տեղափոխում է օգտատիրոջը վնասակար կայք։
Փորձագետների գնահատականով, խաբեբաների զոհն է դարձել արդեն ավելի քան 10.000 մարդ աշխարհի տարբեր երկրներում։
Հավելվածը տարածվում է արդեն մոտ 2 օր։ Ծրագիրն առաջարկում է օգտատերերին ուսումնասիրել Facebook-ի էջի գույնի փոփոխության մասին տեսանյութ։ Եթե օգտատերը դիտում է տեսանյութը, ապա ծրագիրը «վերցնում» է սոցցանցի հասանելիության նրա տվյալները, որոնք հաքերների համար ապահովում են օգտատիրոջ ընկերների ցուցակի ժամանակավոր հասանելիությունը։
Օգտատերերը, սակայն, կարող են որոշ քայլեր ձեռնարկել՝ վնասակար հավելվածից պաշտպանվելու համար։ Եթե արդեն դիտել են տեսանյութը, խորհուրդ է տրվում անհապաղ փոխել գաղտնաբառը և ջնջել հավելվածը սոցցանցի էջից։