Թուրքական բանակն ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում
ՄիջազգայինԹուրքական բանակը ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ նպատակ հետապնդելով շրջափակման մեջ առնել քրդական տարածքները և հետ պահելու Ռուսաստանին Իդլիբ սահմանային նահանգի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին տեղեկացնում են սիրիական ընդդիմադիր ուժերն ու ականատեսները: Թուրքական զորքերի ջոկատներից մեկը Սիրիա է ներխուժել հինգշաբթի:
Դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից հետո առաջին ներխուժում է Թուրքիայի կողմից: Զրահամեքենաներն ու այլ զինատեսակներ և շուրջ 200 զինվոր է տեղափոխվել Իդլիբ:
Հիշեցենք, որ նախօրեին Դամասկոսը պահանջել էր Թուրքիային դուրս բերել իր զորքերը Իդլիբ նահանգից: