Ավելի սեքսուալ դառնալու գաղտնիքները
LifestyleՏղամարդիկ և կանայք հակված են սիրային հարաբերություններ հաստատել ու ընտանիք ստեղծել գեղեցիկ արտաքինով մարդկանց հետ՝ նրանց համարելով սեքսուալ։
1.Ճերմակափայլ ժպիտ: Անհնար է անտարբեր մնալ գեղեցիկ ժպիտ ունեցող կանանց ու տղամարդկանց հանդեպ։ Բրիտանացի հետազոտողների կարծիքով, ճերմակափայլ ժպիտով մարդիկ անդիմադրելի են հակառակ սեռի համար։
2. Կարմիր կրեք: Կարմիրն ընկալվում է որպես սիրո ու կրքի խորհրդանիշ, իսկ այդ գույնի էֆեկտը բազմիցս ուսումնասիրվել է հետազոտողների կողմից։
3. Փոխեք ձայնի տոնայնությունը: Խոսելաձևն ու հատկապես ձայնի տոնայնությունը մեծ դեր ունեն այն հարցում, թե որքան Դուք գրավիչ կլինեք հակառակ սեռի համար։ Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ զրնգուն ձայնով կանայք ավելի գրավիչ են տղամարդկանց համար։ Մինչդեռ տղամարդիկ պետք է ձգտեն ունենալ ավելի հաստ ձայն:
4. Բարելավեք Ձեր հումորի զգացումը: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք սիրային հարաբերություններում նախընտրում են կապվել հումորի լավ զգացում ունեցող մարդկանց հետ։ Գիտնականների կարծիքով, կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր ստիպում են նրանց ծիծաղել։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.