Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԵՀ ղեկավարը ցանկանում են պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում հայտարարել են, որ պահպանելու են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, գրում է Euroactive-ը:
Յունկերն ու Մեյը նշել են, որ կառուցողական բանակցություններ են վարել եվրոպական և միջազգային խնդիրների շուրջ։ Նրանք կարևորել են անվտանգության ուժեղացման և հակաահաբեկչական քայլերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է հրաժարվել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից։