ԱՄՆ-ն չի պատրաստվում աջակցել Իրաքին կամ Իրաքյան Քուրդիստանին. Թրամփ
ՄիջազգայինԻրաքի եւ Իրաքյան Քուրդիստանի միջև խնդիրներում ԱՄՆ-ն չի պատրաստվում որևիցե մեկին աջակցել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր հիասթափությունը հայտնելով տարածաշրջանի այժմյան իրադարձություններից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ դուր չեն գալիս բախումները և մենք չենք ուզում ոչ մեկի կողմն անցնել: Տարիներ շարունակ մենք լավ հարաբերություններ ենք ունեցել քրդերի և Իրաքի հետ: Սակայն այս բախումներում ոչ մեկի կողմը չենք անցնում»: