Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիայում իրանական ռազմաբազաներ հայտնվեն. Նեթանյահու
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Սիրիայում Իրանի ռազմաբազաներ հայտնվեն: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարևան երկրում Իրանի ռազմական ներկայության և Իսրայելի համար դրա անթույլատրելիության թեման ընդունող կողմը կենտրոնական է անվանել Երուսաղեմում անցկացվող բանակցություններում, որին ներկա է եղել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Հանդիպումը վերաբերում էր նախևառաջ Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու Իրանի փորձերին»,- ասված է հաղորդագրությունում:
«Իրանը պետք է հասկանա, որ Իսրայելը դա թույլ չի տա»,- ասել է Նեթանյահուն: