Թուրքիան պետք է շարունակի ՆԱՏՕ-ի անդամ մնալ. Հունաստանի վարչապետ
ՄիջազգայինԹուրքիան պետք է շարունակի ՆԱՏՕ-ի անդամ մնալ և ուղղությունը վերցնել դեպի Եվրոպա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք շարուկում ենք սատարել Թուրքիայի կողմնորոշումը դեպի Եվրոպա: Մենք հարգում ենք այդ երկրին որպես տարածաշրջանային գերտերություն և համարում, որ այն պետք է եվրոպական հեռանկարով կողմնորոշվի», - ասել է Ցիպրասը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարներն ի թիվս այլ հարցերի, նաև քննարկել են Հունաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավորություններն ու առաջընթացները: