Թուրքիայի Մերսին քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի
ՄիջազգայինԵրեքշաբթի Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերսին քաղաքում`ոստիկանական ավտբուսի մոտ որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Ենիշեհիր հատվածում: Նախնական տվյալների համաձայն՝ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչական գործողություն:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և ոսիկանության աշխատակիցները: