Գիտնականները սերտ կապ են գտել կանանց սեքսուալ խնդիրների և նրանց զարկերակի աշխատանքի միջև
LifestyleԱմերիկացի գիտնականները վերջերս շատ կարևոր փաստ են արձանագրել կնոջ սեռական կյանքի մասին: Պարզվում է, որ սրտխփոցի հաճախականությունը կարող է խոսել կնոջ մոտ սեքսուալ խնդիրների մասին: Սրտի կծկումների հաճախականության համեմատաբար թույլ տատանումներ ունեցող կանայք անկողնում ավելի հաճախ են ունենում խնդիրներ, քան միջին կամ արագ սրտխփոց ունեցողները:
Գիտնականները փորձի ընթացքում 18-39 տարեկան 72 կանանց ցուցադրել են չեզոք սյուժեով 3-րոպե տևողությամբ ֆիլմ, որի ընթացքում էլ գրանցել են նրանց զարկերակի հաճախականությունը: Փորձի մասնակիցներին 3 խմբի են բաժանել՝ ցածր, միջին և բարձր հաճախականություն ունեցող զարկերակով, որից հետո նրանց տվել են սեռական կյանքի մասին հարցաշար:
Պարզվել է, որ ֆիլմի դիտման ընթացքում կանաց մոտ որքան դանդաղ է եղել սրտխփոցը, այնքան մեծ է մասնակցի սեռական դիսֆունկցիայի հավանականությունը: Այստեղից էլ կարելի է հասկանալ, որ դանդաղ սրտխփոցը սեռական կյանքում խնդիրների առաջացման վտանգ է պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.