Իրկուտսկում տարեցների ապաստարանում հրդեհի հետևանքով տուժել է 14 մարդ
ՄիջազգայինԻրկուտսկի երկհարկանի առանձնատանը հրդեհ է բռնկվել. շինությունն օգտագործվել է որպես սահմանափակ կարողություններով տարեց մարդկանց համար ժամանակավոր ապաստարան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Կուրորտնայա 2 հասցեում գտնվող տանը հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, նրանցից հինգը գտնվում է ծանր վիճակում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 16 մարդու, հրդեհը մարվել է: Ավելի ուշ պարզվել է, որ վնասվածքներ է ստացել 14 մարդ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում:
ՌԴ ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը, որը տեղի է ունեցել չորացնող մեքենայի գործածման ժամանակ: Արդյունքում հրդեհը տարածվել է 10 քմ մակերեսով տարածքում:
Ի դեպ, շրջանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապաստարանը գործել է ապօրինի։