Թուրքական պարբերականի լրագրողը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
ՄիջազգայինԹուրքական «Էվրենսել» պարբերականի պատասխանատուներից Չաղրը Սարըն դատապարտվել է 11 ամիս, 20 օր պայմանական ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:
Դեռևս այս տարվա հունվարին Սարըն հոդված էր հրապարակել այն ժամանակ երկրում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ և սուր քննադատության ենթարկել նախագահին:
«Ղուրանը ձեռքին ընտրողների առաջ դուրս եկող Էրդողանը չի քաշվել անգամ իր ընտանիքի անդամներին նախընտրական քարոզչության մեջ ներգրավելուց և օգտագործելուց», - նշել էր լրագրողը:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի դատարանը որոշել է Չաղրըին դատապարտել մոտ 1 տարվա պայմանական ազատազրկման։