Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները կասեցրել են համընդհանուր ընտրությունների նախապատրաստումը
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի իշխանությունները կասեցրել են համընդհանուր ընտրություններին նախապատրաստվելու աշխատանքները քվեարկությունից երկու շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ընտրական հանձնաժողովին:
«Որոշում է կայացվել դադարեցնելու նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների բոլոր նախապատրաստումները թեկնածուների բացակայության և ընթացիկ իրադարձությունների պատճառով», - ասվում է ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Այս հարցով որոշում պետք է կայացնի Քուրդիստանի խորհրդարանը:
Իրաքյան Քուրդիստանը Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավարություն է, որը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ կողմ է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):