Վրաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կրճատվել է 96 տոկոսով
ՄիջազգայինՆերկրման մաքսատուրքի մեծացումից հետո աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կրճատվել է 96 տոկոսով, հայտնում է Business Грузия-ն:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 11-ը, այսինքն` մաքսատուրքի մեծացումից հետո, երկիր է ներկրվել 1319 աջ ղեկով ավտոմեքենա:
Նշվում է, որ անցած տարվա ընթացքում ամեն ամիս Վրաստան էր ներկրվում աջ ղեկով մոտ 3500 ավտոմեքենա:
Հաղորդվում է, որ այդ ավտոմեքենաների ներկրողները հայտարարում են, որ նրանց բիզնեսը զրկված է հեռանկարից, այդ պատճառով նրանք իրենց ուշադրությունն ուղղում են այլ հնարավորությունների վրա: