ԱՄՆ-ն ԻՊ ոչնչացումից հետո ահաբեկչական սպառնալիքի աճը չի բացառում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակից հետո ահաբեկչական սպառնալիքի աճը չեն բացառում, հոկտեմբերի 18-ին ասել է Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արդարադատության նախարարությունը կենտրոնացած է ահաբեկչության սպառնալիքի դեմ վճռական պայքարի վրա: Ահաբեկիչներն իրական են, եւ զինվորականներն ասում են, որ ԻՊ դեմ հաղթանակից հետո նրանք ահաբեկչական հարձակումների ոչ թե նվազում, այլ նույնիսկ ավելացում են սպասում», - ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի սենատի իրավաբանական հանձնաժողովի լսումների ժամանակ: