ԱՄՆ-ի այգիներից մեկում հրաձգություն իրականացնողին ձերբակալել են
ՄիջազգայինԱՄՆ Մերիլենդ նահանգի գործարար շրջանի այգու տարածքում հրաձգություն կազմակերպած հանցագործին արդեն ձերբակալել են, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հրաձգության հետևանքով 3 մարդ մահացել էր, ևս 5 մարդ վիրավորվել, ովքեր ծանր վիճակում են գտնվում:
Հրաձգություն իրականացնող անձը՝ Ռադի Պրինսը, թաքնվել էր դեպքի վայրից, սակայն նրան արդեն կարողացել են գտնել: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը կրակել էր իր գործընկերների վրա: